Սիրիական բանակը նոր հաջողություն է արձանագրել

Սիրիական զորքերը խռովարարների խոշոր խմբավորում են շրջապատել Դամասկոսի մերձակա Շեբաա քաղաքում, հաղորդում Է «Սուրիա ալ Էն» լրատվական գործակալությունը: Գործողության ընթացքում զինծառայողները ոչնչացրել են 40-ից ավելի զինյալների եւ պայթեցրել պայթանյութերի արտադրության ընդհատակյա ֆաբրիկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:

Մարտեր են մղվում Բերզի եւ Ջուբար արվարձաններում, որտեղ կառավարական ուժերի մարտիկները վերականգնել են հսկողությունը «Տիշրին» զինվորական հոսպիտալ տանող ճանապարհի նկատմամբ: Հակառակորդի հենակատերին հարվածներ են հասցվում Դումա եւ Խարաստա արվարձաններում, որտեղ ոչնչացվել են 19 ահաբեկիչներ:

Համա կենտրոնական նահանգում, «Ալ Վաթան» լրատվական ծառայության տեղեկությունների համաձայն, բանակային ստորաբաժանումներն ազատագրել են ութ գյուղ, որոնցում գտնվում Էին զինյալների հենակետերը:

Հալեպի մերձակա Էֆրին քրդաբնակ շրջանում տեղի աշխարհազորայինները ոչնչացրել են «Ան Նուսրայի» 30 ահաբեկիչների:

Ականատեսների վկայությամբ, Թուրքիայից ներթափանցած զինված ծայրահեղականները հարձակվում Էին Սիրիայի հյուսիսի քրդաբնակ գյուղերի վրա եւ պատանդներ վերցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում