Թուրքիան մերձսևծովյան երկրների հետ միասին համատեղ զորավարժություններ կիրականացնի Սև ծովում: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Զորավարժությունների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին: Դրանց կմասնակցեն Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ռազմածովային ուժերը: Զորավարժությունների նպատակը դրանց մասնակից երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ամրապնդումն է:
Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 21-ը: