ԱՄՆ-ի քաղաքացիները ցածր են գնահատում Սիրիայի նկատմամբ Օբամայի վարած քաղաքականությունը
Նմանատիպ
Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում Է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված դիվանագիտական համաձայնությունը՝ դրա հետ մեկտեղ կաասկած հայտնելով, որ Դամասկոսը կկատարի իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որը համատեղ անցկացրել են «Վաշինգտոն պոստ» թերթը եւ «ABC» հեռուստաալիքը:
Այդ հետազոտության համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիներն ընդհանուր առմամբ ցածր են գնահատում ստեղծված իրավիճակում նախագահ Օբամայի գործողությունները: Հարցվածների միայն 36 տոկոսն Է հավանություն տալիս Սիրիայի իրադրությանը Օբամայի մոտեցումներին: Դրանց հավանություն չի տալիս 53 տոկոսը:
Հարցման մասնակիցների 61 տոկոսը դեմ Է Սիրիային ռազմական հարված հասցնելուն եւ պաշտպանում Է խնդրի դիվանագիտական լուծումը: Ընդսմին հարցվածների 44 տուկոսը դրական Է պատասխանել այն հարցին, թե իրենք կպաշտպանեն արդյոք Կոնգրեսի՝ ռազմական ուժի կիրառմանը հավանություն տվող բանաձեւին, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ժնեւյան գործարքը արդյունք չտա: Հարցման մասնակիցների 48 տոկոսը նույն հարցին բացասական պատասխան Է տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում