Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ջերարդ Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծ հայրենասեր ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահվան մասին: Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մշտապես աջակցելու, Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ըստ ամենայնի օժանդակելու, աշխարհասփյուռ հայության միջեւ կապերը շարունակաբար ամրապնդելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը հայրենասիրության լավագույն դրսեւորում են եւ ընդօրինակման առարկա:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում ոգու կորով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում