Ադրբեջանի նախընտրական գործընթացը սուր քննադատության է ենթարկվել
Նմանատիպ
Ընտրական մոնիթորինգի և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնը և Միջազգային հանրային համագործակցության կամավորական միությունը Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկկարաժամկետ հետազոտություն է իրականացրելու: Մոնիթորինգի այս փուլում, որը ներառում է նախընտրական միջավայրի, թեկնածուների առաջադրման և գրանցման փուլը, ամբողջ երկրից հետազոտվ ել են 89 ընտրատարածքներ: Մոնիթորինգն իրականացրել են 32 երկարաժամկետ դիտորդներ:
Հետազոտության արդյունքների համաձայն’ չնայած նախապատրաստման գործընթացում որոշ տեխնիկական առաջընթացի, այնուամենայնիվ, Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը և այլ իրավական շրջանակներ առավել մեծ սահմանափակումներ են առաջացրել ազատ ընտրություններ անցկացնելու ճանապարհին: Մասնավորապես ընգծվում է հիմնարար ազատությունների սահմանափակումներ, այդ թվում արտահայտման ազատության մասով:
Անդրադառնալով թեկնածուների գրանցման գործընթացին’ հետազոտողները շեշտում են, որ ստորագրությունների հավաքագրման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումնե: «Մեր կազմակերպությունները վստահելի տեղեկատվություն են ստացել այն մասին, որ այս գործընթացում ի օգուտ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուի չարաշահվել է վարչական ռեսուրսը»,- նշվում է նախնական հետազոտությունում: Ավելին, պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուների մոտից, իրենց կամքին հակառակ, վերցվել են անձնագրերը և ստորագրություններ ավելացվել կոնկրետ թեկնածուի օգտին: Բացի այդ, որոշ դեպքերում ԶԼՄ-ներին, դիտորդներին, նախագահի թեկնածուների և նրանց վստահված անձանց հնարավորություն չի տրվել հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարվող ստորագրությունների իսկության ստուգման գործընթացին: Նման դեպքեր են արձանագրվել թեկնածուներ Իլգար Մամադովի, Սարդար Մամադովի, Ահմադ Օրուջի և Ալի Ալիևի դեպքում:
Դիտորդները նաև խախտումներ են արձանագրել նաև Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում