Մուշի երկրաշարժը խուճապ է առաջացրել

Թուրքիայի Մուշ քաղաքում գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թյութեն գյուղում’ 2.5 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի արդյունքում մարդկային կորուստներ չեն եղել, սակայն մի շարք տների վրա ճեղքեր են առաջացել: Թյութենի բնակիչները, վախենալով հետագա ցնցումներից, գիշերն անց են կացրել դրսում’ մեքենաների մեջ կամ տան շրջակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում