Դինքին սպանած երկիրը չի կարող ապահով համարվել. Radika
Նմանատիպ
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող դատարանում սեպտեմբերի 17-ին Դինքի սպանության վերսկսված դատավարությունը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Թուրքական Radikal պարբերականի սյունակագիր Էզգի Բաշարանը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Դինքի սպանությանը, դրան հաջորդած դատավարությանը, ինչպես նաև Հրանտի ընտանիքի այն հայտարարությանը, որով վերջիններս հրաժարվել էին այսուհետ ներկա գտնվել դատավարության նիստերի ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք սյունակագիրը նշում է, որ հանցագործության հետևում կանգնած են ոչ թե երիտասարդ ազգայնամոլներ կամ որևէ խմբավորում, ինչպես նախկինում էին ասում, այլ սպանությունը իրագործվել է պետության, բանակի ներսից եկող և սնվող կազմակերպության կողմից:
Նա նշում է, որ անգամ Դինքի սպանությունից հետո կազմակերպության անդամները շարունակում են վախեցնել, սպառնալից հայտարարություններ անել: Հենց այդ նպատակով է, որ օրեր առաջ «Ակոս»-ի խմբագրատան հարակից աստիճանները ներկել էին մուգ կարմիր եւ երկնագույն երանգներով’ խորհրդանշելով Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի’ Տրապիզոն քաղաքի ծագումը:
Խոսելով դատական նիստերին մասնակցելուց Դինքի ընտանիքի հրաժարվելու մասին’ Բաշարանը արդարացված է համարել այն: «Թուրքական արդարադատությանն ու պետությանը թողնելով մի նամակ, որում պատմեցին, թե որքան են զզվել, 6 տարի տևած դատական պրոցեսի ժամանակ որքան են ծաղրի ենթարկվել, որքան են կոտրվել, նրանք դուրս եկան այս խաղից»,- գրում է սյունակագիրը: Նա արձանագրում է, որ Դինքի սպանությանը մասնակից բոլոր անձինք համապատասխան պատիժ ստանալու փոխարեն պաշտոնի բարձրացում ունեցան: Մեջբերելով Դինքի այն խոսքերը, որում «Ակոս»-ի նախկին խմբագրապետը կենդանության օրոք խոսում էր այն մասին, որ աշխատում և շարունակելու է աշխատել հայ և թուրք ժողովուրդներին հաշտեցնելու համար’ Բաշարանը գրում է. «Թուրքիան այն երկիրն է, որը չթողեց, որպեսզի այսպիսի մարդը շարունակի իր գործը, ստիպեց նման մարդու ընտանիքին ասել. «Ձեր արդարությունը թող ձեզ մնա»: Սա մի երկիր է, որը թաղեց այն հազվադեպ մարդկանցից մեկին, ով ասում էր’ «Այս երկիրը խավարի մեջ չէ, այն լուսավորվում է, և մենք աշխատում ենք, որ այն լուսավորվի»… Պետք է խորհել. այն երկիրը, որից Դինքի ընտանիքը հրաժարվեց, ո՞ր մեկիս համար կարող է ջերմ և ապահ ով տուն համարվել»,- եզրափակում է հոդվածը Էզֆի Բաշարանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում