Իրանը եւ Ռուսաստանը համաձայնության են հասել նոր ատոմակայանների կառուցման շուրջ
23/09/2013 17:18
Նմանատիպ
Իրանը եւ Ռուսաստանը կհամագործակցեն նոր ատոմակայանների կառուցման բնագավառում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կողմերը համաձայնության եկան նոր ատոմակայանների կառուցման շուրջ»,- հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Իրանի ժողովուրդը 37 տարի Է սպասել Բուշերի ատոմային Էլեկտրակայանի շահագործման հանձնելուն»,- նշել Է նա, հավելելով, որ «մոտ ապագայում մենք կդառնանք Բուշերի ատոմակայանի երկրորդ բլոկի կառուցման վկաները»:
Նշենք, որ այսօր Իրանում արձանագրություն կստորագրվի Բուշերի ատոմակայանը իրանցի մասնագետներին հանձնելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում