Պաուլո Կոելոն միայն մեծ հոնորարի դեպքում կայցելի Ադրբեջան
Նմանատիպ
Աշխարհահռչակ գրող Պաուլո Կոելոն Բաքու այցելելու համար 100 հազար մանաթից (120 հազար դոլարից) ավելի գումար է պահանջել Ադրբեջանի գրողների միությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի ԳՄ քարտուղար Չինգիզ Աբդուլլաեւը:
«Մենք ցանկացել էինք կազմակերպել Պաուլո Կոելոի այցն Ադրբեջան եւ նախագահի աշխատակազմը պաշտպանել է մեզ: Սովորաբար, երբ մենք որեւէ գրողի հրավիրում ենք, բոլոր ծախսերը վերցնում ենք մեզ վրա: Բայց Կոելոն այնպիսի մեծ հոնորար է պահանջել, որ մենք դա չենք կարող վճարել: Չեմ ուզում նշել հոնորարի ճշգրիտ չափը, բայց այն կազմում է 100 հազարից ավելի մանաթ», -ասել է Չինգիզ Աբդուլլաեւը:
Նրա խոսքով’ այդ հարցը դեռեւս փակ չէ, եւ Կոելոին կրկին կհրավիրեն Ադրբեջան’ առաջիկա որեւէ միջոցառման մասնակցելու համար:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելոն Հայաստան այցելել է դեռեւս 2004թ.-ի հոկտեմբերին’ մասնակցելու իր «Ալքիմիկոս»-ը գլուխգործոցի Հայաստանում լույս տեսած արեւմտահայերենով եւ արեւելահայերենով գրքերի շնորհանդեսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում