Միշելի նկատմամբ վախից ես չեմ ծխում.Օբամա
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հրաժարվել է ծխելուց ելնելով’ իր կնոջ նկատմամբ ունեցած վախից:
CNN-ի տված հարցազրույցի ժամանակ, նա հարցրել է իր դիմաց կանգնած տղամարդուն, թե արդյոք նա կհրաժարվի ծխելուց: Վերջինս էլ նույն հարցն ուղղել է Օբամային:
«Ես շուրջ վեց տարի է չեմ ծխում և դա իմ կնոջ նկատմամբ ունեցած վախի պատճառով է»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Երկար տարիներ ամերիկյան մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Օբաման կախվածություն ունի ծխախոտից, որից չի կարողանում ձերբազատվել:
Իր կառավարման առաջին տարիներին նա հայտարարեց, որ 95 տոկոսով ձերբազատվել է այդ վատ սովորությունից, սակայն երբեմն տեղի է տալիս իր` ծխելու ցանկությանը:
ԱՄՆ-ի Առաջին տիկին Միշել Օբաման, ով հանդիսանում է առողջ ապրելակերպի քարոզիչ, մեկ անգամ չէ, որ իր նողկանքն է հայտնել Օբամայի ծխելու կապակցությամբ: Նա բազմիցս նշել է, որ արգելում Օբամային ծխել իրենց դուստրերի ներկայությամբ:
Ի վերջո 2011 թ-ին Միշել Օբաման հայտարարեց իր հաղթանակի մասին’ նշելով, որ Օբաման շուրջ մեկ տարի է չի ծխում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում