ԱՄՆ-ի դեֆոլտը կարող է աշխարհը հասցնել ռեցեսիայի. Քրիստին Լագարդ
14/10/2013 13:00
Նմանատիպ
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի դեֆոլտը կարող է աշխարհը հասցնել ռեցեսիայի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես Լագարդը հայտարարել է ամերիկյան «ABC» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ-ում դեֆոլտը կարող է «ընդգրկուն արգելակում առաջացնել ամբողջ աշխարհում»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կսկսի ֆինանսական միջոցների անբավարարություն զգալ հոկտեմբերի 17-ին, եթե մինչ այդ չբարձրացվի պետական պարտքի լիմիտը:
Հոկտեմբերի 12-ին դեմոկրատներն ու հանրապետականները Սենատում առաջին ուղղակի բանակցություններն են անցկացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, բայց առայժմ լուրջ առաջընթացի նշաններ չկան:
Լագարդը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչեւ հոկտեմբերի 17-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում