Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հանրապետական պատգամավորների նախագծին
Նմանատիպ
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արման Սահակյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով պատգամավորներն առաջարկում են թունդ ալկոհոլային սպիրտ պարունակող և քսան ու ավելի տոկոսանոց խմիչքների, բացառությամբ կոնյակի, գովազդն արգելել:
«Քննարկման ընթացքում կառավարությունը որոշել է բացասական եզրա կացություն տալ, քանի որ իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը: «Ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերներն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս»,- ասաց վարչապետը: Տիգրան Սարգսյանը կոչ արեց փոխադարձ ընդունելի լուծումենր գտնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում