Արոնյանը ծնկի բերեց աշխարհի չեմպիոնին
04/02/2014 18:01
Նմանատիպ
Այսօր՝ փետրվարի 4-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող «Zurich Chess Challenge» գերմրցաշարի ամփոփիչ օրն է, որի եզրափակիչ ծրագրով՝ այս պահին ընթանում է արագ շախմատի մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է chess.am կայքը, այս ձևաչափում, մեկնարկային տուրում, Լևոն Արոնյանն արդեն հաղթել է Վիշվանաթան Անանդին: Իսկ, ահա երկրորդ տուրում, հայ գրոսմայստերը, կարելի է ասել, պատմական հաղթանակի հասավ նաև իր ամենասկզբունքային մրցակցի՝ աշխարհի գործող չեմպիոն, ներկայումս գերմրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այս հաղթանակը, որն ի դեպ առաջինն էր Արոնյանի համար՝ նորվեգացու հետ ընդհանուր դիմակայությունների պատմությունում 2009 թվականից ի վեր, լուրջ հայտ կարող է լինել՝ հայկական շախմատի առաջատարի Ցյուրիխի գերմրցաշարը հաղթելու առումով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում