Թուրքիան ոտքի է ելել՝ ընդդեմ Էրդողանի
Նմանատիպ
Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու խոսակցության աուդիոտարբերակը, Թուրքիայի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային անկարգություններ:
Իզմիրում, Ստամբուլում, Էսքիշեխերում և Թուրքիայի այլ քաղաքներում մարդիկ բողոքի ակցիաներով դուրս են եկել փողոց: Բողոքի ակցիների մեծամասնությունն ունի խաղաղ բնույթ, սակայն որոշ քաղաքներում այն վերածվել է ոստիկանության հետ բախումների: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:
Մի քանի հազար մարդիկ փորձեցին հարձակվել Ստամբուլում կառվարող կուսակցության շենքի վրա: Ցուցարարների ցրելու համար կիրառվեցին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Նշենք, որ այդ աուդիոձայնագրություններում Էրդողանը պատվիրում է իր որդի Բիլալին տնից դուրս հանել փողերը և տալ որոշ բիզնեսմեններին: Նշվում է՝ իբր ձայնը Թուրքիայի վարչապետինն է, ով ասում է, որ մնացել է 30 միլիոն եվրո, որը նա նույնպես դուրս կհանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում