Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթո ղիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Վրաստանի Նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում