Սաակաշվիլիին բարձր պաշտոններ են առաջարկել Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն բարձր պաշտոններ են առաջարկել Ուկրաինայում: Այս մասին նա խոսել է վրացական «Рустави 2» հեռուստալաիքն տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ ինքն ուրիշ ծրագրեր ունի:Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:

Ինչպես հայտարարել է Սաակաշվիլին. «Դրանք պարադոքսալ առաջարկներ էին, այդ թվում նաև բարձր պաշտոններ զբաղեցնելու համար:
Առաջարկները եղել են և  բաց, և խոսակցությունների ժամանակ, սակայն, բնականաբար, ես այլ ծրագրեր ունեմ: Ես ասացի, որ իմ սիրտը մնացել է այնտեղ, քանի որ մեր պայքարն այնտեղ է ընթանում, սակայն ես պատկանում եմ Վրաստանին:

Ես նրանց կօգնեմ խորհուրդներով, սակայն նրանք ինքնուրույն պետք է կատարեն իրենց գործը և  շուտափույթ ռեֆորմներ իրականացնեն», –  ամփոփել է Սաակաշվիլին՝ նշելով, որ հեղափոխության շրջանում  ինքը մշտապես հեռախոսային կապի մեջ է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում