Զուրաբ Ժվանիան մահացել է Սաակաշվիլու ներկայությամբ. վրացական մամուլ
Նմանատիպ
2005 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունն ավարտված Է, բայց դատախազությունը չի շտապում հայտնել մանրամասնությունները: Այդ մասին փետրվարի 26-ին գրել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Վրացական «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթի պնդմամբ՝ դատախազությունը չի շապում եզրակացությունների հարցում, քանի որ «բացահայտվել Է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անմիջական մասնակցությունը Զուրբ Ժվանիայի սպանությանը»:
Շաբաթաթերթը, վկայակոչելով դատախազության մի աղբյուր, հաղորդել Է, որ Ժվանիան սպանվել Է «Շավնաբադա» նախագահական նստավայրի շենքում՝ Թբիլիսիի մերձակայքում՝ Սահակաշվիլիի եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ: Այնուհետեւ նրա մարմինը հեռուստացույցի արկղում տարվել Է Թբիլիսիի գաղտնի բնակարան, որտեղ մահ Է սարքվել դժբախտ պատահարից՝ թունավորում շմոլագազից:
«Կա գաղտնի ձայնագրություն, որտեղ լսվում Է Սահակաշվիլիի ձայնը. «Այժմ տար այս դիակը, եւ ինչպես պայմանավորվել ենք, այնպես Էլ արա»,- գրել Է շաբաթաթերթը:
Վրաստանի Գլխավոր դատախազությունում «Ինտերֆաքս»-ին հայտարարել են, որ Ժվանիայի գործով հետաքննությունն առայժմ ավարտված չԷ, ուստի որեւիցե մեկնաբանություն չեն տալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում