Յուլյա Տիմոշենկոն առայժմ չի հայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
Նմանատիպ
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առայժմ չի հայտարարի՝ մտադիր Է արդյոք մասնակցել առաջիկա վաղաժամկետ նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է քաղաքական գործչի դուստրը՝ Եվգենյան:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Տիմոշենկոն պլանավորում Է արդյոք մասնակցել ընտրություններին, նրա դուստրը պատասխանել Է. «Նա (Յուլյա Տիմոշենկոն) այն կարծիքին Է, որ այժմ այդպիսի հայտարարությունների ժամանակը չԷ: Այժմ պետք Է ուշադրությունը կենտրոնացնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու ավելի հրատապ խնդիրների վրա»:
Նախօրյակին ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հավաստել Է Ուկրաինայի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ես կառաջադրվեմ Ուկրաինայի նախագահի պաշտոնում, որովհետեւ հաստատ համոզված եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ Է ամբողջովին փոխել խաղի կանոնները: Պետք Է արդարություն լինի: Ես ստույգ գիտեմ, որ դա հնարավոր Է անել»,- Կիեւում լրագրողներին ասել Է քաղաքական գործիչը:
Կլիչկոն նաեւ հայտարարել Է, որ կառավարությունը կկազմվի թեկնածուների պրոֆեսիոնալիզմի եւ բարոյական հատկանիշների հիման վրա: «Ներկայում տնտեսական իրադրությունը ճգնաժամային Է, եւ մենք շատ սահմանափակ ժամանակ ունենք այդ իրադրությունից դուրս գալու համար»,- ասել նա: Կլիչկոն հավելել Է, որ ինքն իրեն չի տեսնում կառավարությունում եւ հայտնել Է, որ խորհրդարանական խմբակցությունները ոչ մի բաժնեմաս չունեն կառավարության կազմը ձեւավորելիս:
Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին, փետրվարի 25-ից մեկնարկել Է նախընտրական արշավը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում