ԼՂՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացրնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում են եղել Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նիստին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում