Երկրաշարժ` Ադրբեջանում
Նմանատիպ
Ադրբեջանի հարավային Լերիքի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից ANSPRESS լրատվական գործակալությանը հայտնել են, որ երկրաշարժը, որը գրանցվել է այսօր ժամը 10:30:25-ին 22 կմ խորության վրա, Լերիքում զգացվել է 3,4 բալ ուժգնությամբ: Մոտակա բնակավայրերում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան: Լերիքը գտնվում է Բաքվից 325 կմ հեռավորության վրա դեպի հարավ:
Ադրբեջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաեւ երեկ’ փետրվարի 26-ին ժամը 11:28-ին Գաբալա քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Վերջին շրջանում Ադրբեջանի տարածքը սեյսմոլոգիական տեսակետից ակտիվանում է: Ամենաուժեղ’ 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 10-ին’ 55 կմ խորության վրա Հաջիգաբուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում