Եվրախորհրդարանը կոչ Է անում երրորդ երկրներին՝ հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Նմանատիպ
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նստաշրջանում փետրվարի 27-ին քվեարկել Է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի օգտին, որում կոչ Է արել հարգել այդ երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Բանաձեւը բովանդակում Է ուղերձ «բոլոր երրորդ կողմերին ու երկրներին՝ հարգել եւ պաշտպանել Ուկրաինայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Փաստաթուղթը կոչ Է անում «Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերին եւ միջազգային գործընթացի բոլոր շահագրգիռ մասնակիցներին՝ պարտավորություն ստանձնել՝ ջանքերը նպատակաուղղելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ազգային միասնությանը՝ հաշվի առնելով երկրի մշակութային ու լեզվական կազմը, ինչպես նաեւ նրա պատմությունը»:
Եվրոպացի պատգամավորներն արտահայտվել են հօգուտ այն բանի, որ «Ուկրաինայի խորհրդարանը եւ ապագա կառավարությունը հարգեն երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ ռուսաց լեզվի եւ մյուս մինորիտար լեզուների գործածումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում