Իրանում ընթանում են «Բասիջ» իսլամական ժողովրդական աշխարհազորի ընդգրկուն վարժանքները
Նմանատիպ
Իրանում սկսվել են «Բասիջ» իսլամական ժողովրդական աշխարհազորի կազմավորումների երկօրյա ընդգրկուն վարժանքները, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր կամավորներ, տեղեկացնում է «Ֆարս» գործակալությանը:
Վարժանքները, որոնք անցկացվում են արդեն յոթերորդ անգամ, ընթանում են Թեհրանի, Սեմնանի, Կումի, Հյուսիսային եւ Հարավային Խորասանի եւ Խորասան Ռեզավիի նահանգներում: Դրանց մասնակցում են աշխարհազորայինների տասնյակ գումարտակներ:
Գործակալությունը նշում է, որ վարժանքների հիմնական նպատակը «Բասիջ» կազմավորումների մարտական հնարավորությունների մեծացումն է, մարտիկների հմտությունների կատարելագործումը: Փորձարկվում են հարձակողական գործողությունների մարտավարությունը, պոտեցնիալ հակառակորդի ուղղաթիռների դեմ պայքարը, ճանապարհների վերահսկողությունը, գիշերային տեղաշարժերը, փրկարար գործողությունները եւ քաղաքացիական պաշտպանությունը:
«Բասիջ»-ի կազմավորումների հրամանատար բրիգադային գենրալ Մուհամադ Ռըզա Նակդին հայտարարել է, որ իրանական հաջորդ օրացուցային տարում (մարտի 21-ից հետո) վարժանքները կանցկացվեն ըստ «ինովացիոն սխեմաների»: Գեներալի կարծիքով՝ այսօրինակ միջոցառումները թույլ են տալիս Իրանին իրեն վստահ զգալ «արեւմտյան քաղաքական էլիտաների» կողմից գործադրվող մշտական ճնշման պայմաններում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում