Ուկրաինան օգնության է դիմել ՄԱԿ-ին
Նմանատիպ
Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հատուկ նիստ գումարել Ղրիմում ստեղծված իրավիճակի շուրջ մոնիթորինգ անցկացնելու, նրա ինքնիշխանության խախտման դեպքում միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին նշվում է Ուկրաինայի Գերագույն խորհրդի նիստում ընդունված որոշման մեջ:
«Պահանջում ենք երաշխավոր պետություններից Բուդապեշտի հուշագրի համաձայն, աջակցել Ուկրաինայի որոշ շրջաններում և Ղրիմի Ինքնավոր Հանրապետությունում մշտադիտարկում անցկացնելուն: Ստեղծված իրավիճակը կարող է համաշխարհային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքներ ստեղծել: Իրավիճակի սրման դեպքում պահանջում ենք երաշխավոր պետություններից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում ձեռնարկել անհապաղ միջոցառումներ, որով Ուկրաինային օգնություն կտրամադրվի , որպես Միջուկային զենքի չտարածաման պայմանագրի անդամ երկիր»,- նշել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադային խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Որոշման ընդունմանն աջակցել են 230 պատգամավորներ: Ղրիմի իրավիճակը կքննարկվի նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում