Ղրիմն անկախության հանրաքվե կանցկացնի
Նմանատիպ
Ղրիմի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մարտի 30-ին Ղրիմում: Այս մասին հայտարարել է Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Աքսենովը Ղրիմի նոր կառավարության նախարարների խորհրդի առաջին նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, նախկինում հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել մայիսի 25-ին:
Աքսենովը տեղեկացրեց, որ ռեֆերենդումի շուտ անցկացման որոշումը պայմանավորված է ստեղծված իրավիճակում առաջացած պայմանների անհրաժեշտությամբ:
Հանրաքվե անցկացնելու որոշումը ընդունվել է փետրվարի 27-ին Ղրիմի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ: Քաղաքացիներին կտրվի մեկ հարց.
«Ղրիմի ինքնավար հանրապետությունն ունենա՞ պետական ինքնավարություն, թե՞ համաձայնագրերի հիման վրա մտնի Ուկրաինայի կազմի մեջ»:
Հանրաքվեի կազմակերպման նյութա-տեխնիկակական միջոցների ապահովումն իրականացվելու է Ղրիմի խորհրդարանի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում