Ինչու՞ է Վահե Սարգսյանը Վրաստանում ճանաչվել persona non grata
01/03/2014 15:44
Նմանատիպ
Վրաստանի իշխանություններն այսօր արգելել են ջավախքյան հիմնախնդրով զբաղվող հայտնի փորձագետ Վահե Սարգսյանի մուտքը երկրի տարածք։ Բավրա–Նինոծմինդա մաքսային անցակետում Վրաստանի պարեկային ոստիկանության կողմից տրված թղթի մեջ գրված է.
«Մարդկանց ներկայությունը սպառնում է հասարակական միջավայրին, Վրաստանի անվտանգությանը, առողջությանը, Վրաստանի քաղաքացիների շահերին և առաջնահերթություններին»:
Նշենք, որ Վահե Սարգսյանը պատմական գիտությունների թեկնածու է և տարիներ շարունակ զբաղվել է բացառապես գիտական և վերլուծական գործունեությամբ։ Նրա հետազոտությունների հիմնական թեմաները Ջավախքի հիմնախնդիրներն ու հայ–վրացական հարաբերություններն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում