Խարկովում պրոռուսական ուժերը գրավել են մարզպետարանի շենքը
Նմանատիպ
Խարկովում նոր իշխանությունների դեմ հանդես եկող ցուցարարները գրավել են երկրամասի վարչության շենքը:Այս ամսին տեղեկացնում «Интерфакс-Украина»-ն:
Նրանք ճեղքել են Մայդանի կողմնակիցներից կազմված շղթան մտել են շենք և այնտեղ բարձրացրել ռուսական դրոշը: Ցուցարարներն օգտագործել են նաև պայթուցիկ սարքեր: Մասնակիցների թվում կան նաև վիրավորներ:
УНИАН-ի տեղեկություններով, ոստիկանները վարչության շենքից դուրս են հանել Մայդանի կողմնակից տուժած ակտիվիստներին:
Նոր իշխանությունների կողմնակիցները, ոորնց թվում կային նաև «Աջ սեկտորի» ներակայցուցիչներ զբաղեցրել էին շենքի առաջին հարկը: Շենքը հսկվել է նաև ոստիկանության կողմից,սակայն չճշտված տվյալներով, կոնֆլիկտի առաջացման ժամանակ որոշ աշխատակիցներ լքել են կառույցը:
«Украинская правда»-ի տվյալներով, պրոռուսական ցույցը կազմակերպվել է քաղաքապետ Գենադի Կերնեսի կողմից: Անակարգությունների սկսման ժամաանակ նա հրապարակում չի նշմարվել:
Մարտի մեկին նոր իշխանությունների դեմ ցույցեր են կազմակերպվել Արևելյան Ուկրաինայի մի շարք քաղաքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում