Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին Ուկրաինա զորք մտցնելու համար
01/03/2014 18:05
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ ՌԴ-ի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում կիրառելու համար մինչև այդ երկրում կկարգավորվի հասարակական-քաղաքական իրավիճակը:
Այս մասին տեղեկացնումէ Կրեմլի պաշտոնական էջը:
«Ուկրաինայում առաջացած էքստրաօրդինար իրավիճակի հետ կապված, որը սպառնալիք է ստեղծում ՌԴ-ի քաղաքացիների և մեր հայրենակիցների, միջազգային պայամանագրով Ուկրաինայի տարածքում գտնվող մեր ԶՈւ-ի համար, ՌԴ-ի սահմանադրության 102 կետի համաձայն, դիմում եմ ՌԴ-ի Դաշնային խորհդին՝ ՌԴ-ի զինված ուժերը Ուկրաիանայի տարածքում կիրառելու համար մինչ այդ երկրում կկայունանա հասարակա-քաղաքական մթնոլորտը»,-ասված է հայատարրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում