Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի տարածքում զորք կիրառելուն
Նմանատիպ
ՌԴ Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել երկրի նախագահի դիմումին, որով առաջարկվում էր մինչև Ուկրաինայում ծայր առած իրավիճակի կայունացումը կիրառել զինված ուժերը՝ այդ երկրում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ ՌԴ-ի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում կիրառելու համար մինչև այդ երկրում կկարգավորվի հասարակական-քաղաքական իրավիճակը:
«Ուկրաինայում առաջացած էքստրաօրդինար իրավիճակի հետ կապված, որը սպառնալիք է ստեղծում ՌԴ-ի քաղաքացիների և մեր հայրենակիցների, միջազգային պայամանագրով Ուկրաինայի տարածքում գտնվող մեր ԶՈւ-ի համար, ՌԴ-ի սահմանադրության 102 կետի համաձայն, դիմում եմ ՌԴ-ի Դաշնային խորհդին՝ ՌԴ-ի զինված ուժերը Ուկրաիանայի տարածքում կիրառելու համար մինչ այդ երկրում կկայունանա հասարակա-քաղաքական մթնոլորտը»,- նշված էր հայատարրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում