Էրդողանը կոչ է անում Գյուլենին վերադառնալ Թուրքիա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդի իսլամի գաղափարախոս, ներկայում ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում որպես վտարանդի բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ երկիր: Այս մասին տեղեկացնում է «Սաբահ» թերթը:

Կարդացեք նաև՝ Ո՞րտեղից սկսվեցին Ֆեթուլլահ Գյուլենի և Էրդողանի հակասությունները

Նրա խոսքով, եթե Գյուլենը «մաքուր է և իր անմեղության մեջ վստահ, ապա նա պետք է վերադառնա Թուրքիա»:

Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ Գյուլենի շարժումը, որը նա անվանում է «զուգահեռ կառույց», իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված և ապօրինի կառույց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում