Պրոռուսական ցույցերի ալիքը հասել է Օդեսա

Մարտի 3-ին Օդեսայի մարզպետարանի շենքի դիմաց Ուկրաինայի նոր իշխանությունների դեմ ցույց է կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է «Таймер»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Репортер»-ը, մարզային խորհրդի նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի է ունեցել: Դրանում մասնակցություն են ունեցել ակտիվիստ Վալերի Կաուրովը, ով, ի հեճուկս պատգամավորների կամքի, փորձել է խոսել ամբիոնի մոտից:

Նիստերի դահլիճ ներխուժած պրոռուսական«Молодежное единство» կազմակերպության ակտիվիստ Անտոն Դավիդչենկոն պատգամավորներին դիմել է կոչով: Նրանց առաջարկվել է իրենց իրավասության ներքո վերցնել ամբողջ շրջանի իշխանությունը, իրենց ենթարկեցնել ուժային կառույցները, դատախազությունը, անվտանգության ծառայությունները. « Մենք Ուկրաինայի պառկատման կողմնակցի չենք, սակայն մենք կարիք ունենք վարչատարածքային բարեփոխումների» ,- նշված է ցուցարարների հայտարարության մեջ:

Ցուցարաներն առաջարկել են նաև ռեֆերենդում անցկացնել Օդեսայի մարզի հատուկ կարգավիճակի վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում