Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը
07/04/2014 19:53
Նմանատիպ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ռուսաստանի ակումբային առաջնությանը:
Ինչպես տեղեկանում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Լոոյում ապրիլի 7-13-ը անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությանը:
Մովսիսյանը դարձել էր նաև Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Նրա հետ նույն թիմում ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում