Հայ պատգամավորը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին` Մագնուս Կարլսենին

Հայ պատգամավորը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին` Մագնուս Կարլսենին

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատային բլից պարտիայում պարտվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած բլից պարտիաներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ: Տաճատ Վարդապետյանը 3-4 րոպե տևողությամբ պարտիայում առավելության է հասել Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Վարդապետյանը:

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել «Ակրոնիս» IT ընկերության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի հրավերով: Աշխարհի չեմպիոնը Հայստանում է եռօրյա այցով և վաղը կլինի Տաթևում: Մագնուս Կարլսենը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին և օրեր առաջ աշխարհի չեմպիոն ճանաչվեց նաև արագ ու կայծակնային շախմատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում