Դանիա–Հայաստան խաղը կսպասարկեն ռումինացիները
04/09/2014 21:29
Նմանատիպ
Եվրո–2016–ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկում է Կոպենհագենում, որտեղ սեպտեմբերի 7–ին կմրցի Դանիայի ընտրանու հետ։ Այդ հանդիպումը սպասարկելու է ռումինական մրցավարական բրիգադը՝ գլխավոր մրցավար Ալեքսանդրու Դան Տուդորի գլխավորությամբ։
Տուդորը մեծ փորձ ունի և արդեն 82 միջազգային հանդիպում է սպասարկել։ Նոր մեկնարկած մրցաշրջանում ռումինացուն վստահվել է եվրագավաթային երկու հանդիպում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում