Միլները Բալոտելլիի մասին. Թվում էր` հանդերձարանում 12 տարեկան պատանի է

Միլները Բալոտելլիի մասին. Թվում էր` հանդերձարանում 12 տարեկան պատանի է

Ջեյմս Միլները խոսել է իր նախկին թիմակից Մարիո Բալոտելլիի մասին, ով շատ հաջող համալրեց «Միլանի» կազմը:

«Անկեղծ, ես շատ եմ կարոտում նրան: Նա խենթ էր, միշտ ցանկանում էր լինել ուշադրության կենտրոնում: Երբեմն թվում էր` հանդերձարանում 12 տարեկան պատանի է: Բալոտելլին լավ թիմակից էր, նեղացկոտ չէր, և ես հույս ունեմ, որ «Միլանում» նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Նա տաղանդ ունի, որը կբացահայտվի Իտալիայում:

Բալոտելլիին միշտ անհրաժեշտ էր ինչ-որ բանով զբաղեցնել. Ծննդյան տոներին մենք երեխաների համար միջոցառում էինք կազմակերպել, և Մարիոն փոքրիկների հետ շփվելու համար պետք է սպասեր կես ժամ: Մենք մտածում էին` ինչով զբաղեցնել նրան, որպեսզի ամեն ինչ չփչացնի: Ինչ-որ մեկը նրան iPad տվեց,  և Մարիոն սկսեց  Angry Birds խաղալ: Իսկ երբ եկավ նրա հերթն, ամեն ինչ հիանալի ընթացավ»,-պատմել էՄիլները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում