Աբատե. Գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեինք

Աբատե. Գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեինք

«Միլանի» պաշտպան Ինյացո Աբատեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Միլան» հանդիպումը:

«Շատ ցավալի է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, չէ՞ որ մենք գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեինք: Եթե մեզ դա հաջողվեր, ապա ամեն ինչ այլ կերպ կընթանար, և մենք հաջոր փուլ դուրս կգայինք:

«Բարսելոնան» խաղը շատ լավ սկսեց, իսկ մենք դաշտի կենտրոնն ամբողջությամբ զիջեցինք նրանց: Ընդմիջումից հետո մենք գոլ խփելու 3-4 հնարավորություն ունեցանք, բայց չիրացրինք դրանք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում