Անչելոտի. «ՊՍԺ»-ի համար սա հիանալի վիճակահանություն է

Անչելոտի. «ՊՍԺ»-ի համար սա հիանալի վիճակահանություն է

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները. այս փուլում փարիզյան ակումբը մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ:

«Մեզ իսկական փորձություն է սպասվում: Սա հիանալի վիճակահանություն է «ՊՍԺ»-ի համար: Մրցաշրջանից առաջ ընկերական հանդիպում ենք անցկացրել «Բարսելոնայի» դեմ և ոչ-ոքի` 2:2 խաղացել: Այժմ, իհարկե այլ խաղեր կլինեն: «Բարսելոնան» մեծ հնարավորություններ ունի, որովհետև փորձ ունի այս մրցաշարում: Սակայն մենք ևս ոչ մի շանս բաց չենք թողնելու»,-ասել է Անչելոտին

Հետևեք մեզ նաև Telegram-ում