«Ռեալը» հաստատեց իր բարձր կարգը. «Ռեալ»-«Մալյորկա»` 5:2 (տեսանյութ)

«Ռեալը» հաստատեց իր բարձր կարգը. «Ռեալ»-«Մալյորկա»` 5:2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր մրցաշարային աղյուսակի ետնապահներից մեկին` «Մալյորկային»:

Թեպետ թիմերը խաղամակարդակներով տարբեր բևեռներում են, այնուամենայնիվ ստացվեց գոլառատ և հետաքրքիր հանդիպում, որի արդյունքում «արքայական» ակումբը ևս մեկ անգամ հաստատեց իր բարձր կարգը:

Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Նսուեն, սակայն ընդամենը 9 րոպե անց Գոնսալո Իգուայինը հավասարեցրեց հաշիվը: 21-րդ րոպեին Ալֆարոն խփեց իր թիմի երկրորդ և այս խաղում վերջին գոլը: Երկրորդ խաղակեսում իրար ետևից գեղեցիկ գոլերով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը, կրկին Գոնսալո Իգուայինը և Կարիմ Բենզեման:

«Ռեալ»-«Մալյորկա»` 5:2:

Հավելենք` այս խաղից հետո մադրիդյան ակումբն ունի 61 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Իսկ «Մալյորկան» մնաց 24 միավորով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում