Յովետիչը ազդրի վնասվածք է ստացել

Յովետիչը ազդրի վնասվածք է ստացել

«Կալիարիի» հետ հանդիպմանը «Ֆիորենտիայի» ֆուտբոլիստը չխաղաց անգամ կես ժամ, նա վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Խաղից հետո Յովետիչը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է` կա ազդրի վնասվածք և առաջիկա 36 ժամվա ընթացքում հավելյալ ստուգումներ անցնելուց հետո պարզ կդառնա` որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում