Մյուլլեր. Հնարավոր է` «Բավարիայի» համար այս հաշիվը 3-0-ից լավ է

Մյուլլեր. Հնարավոր է` «Բավարիայի» համար այս հաշիվը 3-0-ից լավ է

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կարծում է, որ իր թիմը հաջող խաղաց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ մրցավեճում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Անձամբ Մյուլլերը դարձավ գոլի հեղինակ’ հաշիվը դարձնելով 2-0 ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

-Մենք լավ խաղացինք ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Ճնշումը մրցակցի նկատմամբ փորձում էինք սկսել հենց իրենց կիսադաշտից: Իհարկե, այդպես խաղալը շատ բարդ է: Ցավում եմ, որ չհաջովեց երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Սակայն մենք հաջորդ փուլ դուրս գալու լավ պայմաններ ստեղծեցինք, և, հնարավոր է, այս արդյունքը 3-0-ից լավ է: Մեր կենտրոնացումը ավելի բարձր կլինի,- ասել է գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում