«Ռեդ Բուլլը» պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է սահմանել

«Ռեդ Բուլլը» պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է սահմանել

«Ռեդ Բուլլը» Մալազիայի Գրան-պրիի ժամանակ պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է գրանցել` 2.05 վարկյան: Նման ցուցանիշ Ֆորմուլա-1-ի պատմության մեջ դեռևս չէր եղել: Նշենք, որ նախորդ ռեկորդը, որ կազմում է 2.31 վարկյան, պատկանում է «Մակլարենին» և գրանցվել էր նախորդ տարի Գերմանիայի Գրան-պրիի շրջանակներում: 

«Ռեդ Բուլլի» ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության ժամանակ նշել են.

-Մենք բարելավել ենք մեր ցուցանիշները: Սեբաստիան Ֆետտելի առաջին պիտ-ստոպը 2.13 վարկյան էր և նույնքան պահանջվեց Մարկ Ուեբբերի պիտ-ստոպի ժամանակ: Սակայն 19-րդ շրջանում, Ուեբբերի երկրորդ պիտ-ստոպի ժամանակ գրանցել ենք 2.05 վարկյան ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում