Նախագահն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ, հաղորդում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Նախագահը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և օբյեկտիվ կարծիք կազմելու:
Հանրապետության ղեկավարը և Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում