Սանչես. «Բարսելոնային» դեռ շատ բան կարող եմ տալ
20/04/2013 10:40
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է ակումբը լքելու մասին.
-Հիմա փորձում եմ կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի խաղերին: Իմ պայմանագիրն ավարտվում է 2016-ին և ուզում եմ այն օգտագործել ամբողջությամբ: Ինձ համար «Բարսելոնան» ակումբ է, որտեղ անընդհատ կարելի է սովորել:
Այստեղ և որպես անհատականություն, և որպես ֆուտբոլիստ կարելի է ավելի ուժեղանալ: Կարծում եմ, որ ակումբին դեռ շատ բան կարող եմ տալ: Շատ են քննադատում ինձ, բայց ես պետք է չկորցնեմ վստահությունս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում