Գալիանի. «Միլանը» նույն մակարդակի վրա է «Յուվենտուսի» հետ
20/04/2013 14:30
Կարդացեք նաև
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարծում է, որ այս պահին իր թիմը ոչնչով չի զիջում «Յուվենտուսին»:
-Մենք Ա Սերիայում ելույթներով մրցաշրջանի մեծ մասում «Յուվենտուսի» հետ նույն մակարդակի վրա էինք: Եթե հաջորդ մրցաշրջանը մենք ու նրանք սկսենք ներկայիս կազմերով, ապա առաջին ութ տուրերից հետո մեր միջև 15 միավոր տարբերություն հաստատ չէր լինի: Ես վստահ եմ դրանում:
Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա մենք փորձելու ենք հաղթել «Յուվենտուսին»: Վերջին մի քանի մրցաշրջաններին մենք միշտ մինչև վերջ ենք պայքարել ու այժմ մտադիր ենք նույնն անել,- ասել է Գալիանին:
Հիշեցնենք’ «ռոսսոներին» այս պահին առաջին տեղում ընթացող «Յուվենտուսին» զիջում է 15 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում