Ըստ իսպանական ԶԼՄ-ների, հայտնի պարը պարելու ժամանակ «Վալենսիայի» պաշտպան Ադիլ Ռամին խորացրել է վնասվածքը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ապրիլի 8-ին Gangnam Style պարելու պատճառով լրջացրել է վնասվածքը: Այդ հանդիսությունը բարեգործական էր, որը կազմակերպվել էր խաղացողի ընկերոջ’ Մավուբայի կողմից: «Վալենսիայի» ղեկավարությունը որոշել է պատժել Ռամիին ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: