21.1 C
Yerevan

Պրանդելլի. Բալոտելլին պետք է սովորի կառավարել իրեն

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին կոչ է արել ղեկավարել իր զգացմունքները խաղադաշտում:

Հիշեցնենք’ կարգապահական հանձնաժողովը իտալացուն որակազրկել է երեք խաղով’ մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար, ու այժմ նա ստիպված է բաց թողնել «Յուվենտուսի» հետ կարևոր հանդիպումը:

-Բալոտելլին միշտ տարբեր սադրանքների է ենթարկվում: Նա պետք է փակի բերանը ու ոչ մի բանի ուշադրություն չդարձնի: Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Այս հարցում Մարիոն պետք է առաջընթաց գրանցի:

Ի վերջո, հետագայում նրան ավելի շատ են հրահրելու ու սադրանքների ենթարկելու: Նա պետք է սովորի կառավարել իրեն: Ինչ վերաբերում է «Յուվենտուսի» ու «Միլանի» մրցավեճին, կարծում եմ, այս երկու թիմերը ֆուտբոլասերներին իսկական ֆուտբոլային տոն կպարգևեն: «Յուվեն» մոտ է Սկուդետտոն պաշտպանելուն, իսկ «ռոսսոներին» պայքարում է երրորդ տեղի համար: Մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում,- ասել է Պրանդելլին Rai Sport-ին տված հարցազրույցում:

spot_imgspot_img