Տորրես. Պետք է անպայման հայտնվենք Չեմպիոնների լիգայում

Տորրես. Պետք է անպայման հայտնվենք Չեմպիոնների լիգայում

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարծում է, որ «կապույտները» անպայման պետք է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերեն:

-Այս մրցաշարին մասնակցելը շատ կարևոր նշանակություն ունի ակումբի համար: Այստեղ’ «Չելսիում», թիմի առջև միշտ դրվում են ամենաբարձր նպատակները: Չեմպիոնների լիգայում հաղթելը’ դրանցից մեկն է;

Բայց եթե ցանկանում ենք հայտնվել Չեմպիոնների լիգայում, ապա անպայման պետք է տեղ գրավենք լավագույն քառյակում: Իհարկե, մրցաշրջանի սկզբում մենք այլ խնդիրներ ունեինք, բայց այժմ հարկավոր է կենտրոնանալ ներկայիս հարցերի վրա: Պետք է պայքարենք առաջնության մնացած խաղերում: Գումարած, կարող ենք հաղթել նաև Եվրոպա լիգայում: Դա մեզ հնարավորություն կտա մասնակցելու Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը,- ասել է Տորրեսը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Ներկայումս լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում են’ մեկ միավորով առաջ անցնելով «Արսենալից» ու մեկ խաղ պակաս անցկացնելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում