Բարձրագույն խումբ. «Իմպուլսը» հաղթում է «Փյունիկին» ու սրում պայքարը աղյուսակում (արդյունքներ)
Կարդացեք նաև
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր մեկնարկեց 38-րդ տուրը ու կայացան առաջին երկու հանդիպումները:
«Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Գանձասարին»: Այս խաղում առաջինը հաջողության հասան տանտերերը, որոնք մինչ խաղը ընթանում էին վերջին տեղում ու 2013 թվականի ընթացքում պաշտոնական խաղերում դեռ գոլ չէին խփել: 45-րդ րոպեին գնդակը հեղինակեց Նաիրի Մինասյանը: Սակայն խաղավարտից 12 րոպե առաջ կապանցիները վերականգնեցին հաշվի հավասարությունը, երբ իր նախկին թիմի դարպասը գրավեց Արտակ Դաշյանը’ 1-1:
Իսկ ահա Իջևանի «Արնար» մարզադաշտում հարաբերությունները պարզեցին «Իմպուլսն» ու «Փյունիկը»: Այս խաղը շատ վճռորոշ էր, քանի որ էական նշանակություն էր ունենալու երրորդ տեղի համար պայքարում: Այստեղ նույնպես խաղի ելքը վճռեց խփած մեկ գնդակը: 75-րդ րոպեին դիլիջանյան ակումբին հաղթանակ պարգևեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը’ 1-0:
Այս հանդիպումներից հետո «Բանանցն» ունի 27 միավոր, «Իմպուլսը»’ 57, իսկ «Գանձասարն» ու «Փյունիկը»’ 59-ական միավոր:
«Բանանց» 1-1 «Գանձասար»
Մինասյան (45) — Դաշյան (78)
«Իմպուլս» 1-0 «Փյունիկ»
Գյոզալյան (75)
Հետևեք մեզ նաև Telegram-ում