Հայ շախմատիստները` Լիլում

Հայ շախմատիստները` Լիլում

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 179 մասնակիցների մեջ բաժանեց 3-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը 6-րդն էր: Տեղեկացնում է armchess-ը:

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Նշենք, որ 7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս): 

Հետևեք մեզ նաև Telegram-ում