Մրցավարի ավելացրած 6 րոպեն փրկեց «Լիվերպուլին». «Լիվերպուլ»-«Չելսի» 2:2 (տեսանյութ)

Մրցավարի ավելացրած 6 րոպեն փրկեց «Լիվերպուլին». «Լիվերպուլ»-«Չելսի» 2:2 (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ:

Հաշիվը 26-րդ րոպեին Մատայի կատարած փոխանցումից հետո բացեց Օսկարը, երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին «Լիվերպուլի»` մեկի մյուսին հաջորդած գրոհները հաջողությամբ պսակվեցին, և Դանիել Սթարիջը հավասարեցրեց հաշիվը:

57-րդ րոպեին Սուարեսի` սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու հետևանքով նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Էդեն Ազարը` կրկին առաջ մղելով իր թիմին: Այունամենայնիվ դաշտի տերերին մրցավարի` հիմնական ժամանակին ավելացրած 6 րոպեների վերջում հաջողվեց փրկել հանդիպումը. վերջնական հաշիվը 96-րդ րոպեին ձևակերպեց Սուարեսը:

«Լիվերպուլ»-«Չելսի»` 2:2:

Այս խաղից հետո «Չելսին» 63 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» 51 միավորով մնաց 7-րդ տեղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում