Տևեսը «Ման. Սիթիից» նոր պայմանագրի հույս ունի

Տևեսը «Ման. Սիթիից» նոր պայմանագրի հույս ունի

Արգենտինացին չի պատրաստվում հեռանալ թիմից:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը ցանկություն է հայտնել նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագրի ժամկետը սպառվում է 12 ամիս անց: Այժմ շատ է խոսվում, որ եթե ոչ այս, ապա հաջորդ ամռանը Տևեսը անպայման կհեռանա Անգլիայից ու կվերադառնա հայրենիք:

Ակումբի հետ դժվար ժամանակաշրջան անցնելուց, իսկ հետո Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո նա այժմ իրեն լավ է զգում ու պատրաստ է քննարկել նոր պայմանագրի հարցը:

-Ինձ մնացել է մեկ տարի, ու ես անպայման այդ ընթացքում կմնամ այստեղ: Ես ցանկանում եմ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Այժմ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես անցած մրցաշրջանում, երբ ես ցանկանում էի հեռանալ: Ժամանակները փոխվել են: Ակումբը շատ լավ է վերաբերվում ինձ, ու դա կարևոր է ինձ համար,- ասել է Տևեսը:

Ավելացնենք’ 29-ամյա Տևեսն այս մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում